• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում

16 ապրիլի, 2015

Ապրիլի 16-ին Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի նախաձեռությամբ քաղաքապետարանի շենքի ճակատային մասում ամրացվեցին «1915-2015 - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» մակագրությամբ երկու պաստառները: 2015թ. հայտարարված է Հայաստանի տարի Մարսելում, և ամբողջ տարվա ընթացքում կայանալու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող բազմաթիվ ցուցահանդեսներ, համերգային միջոցառումներ, գիտաժողովներ և այլ միջոցառումներ:

Միջոցառմանը ներկա էին Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեն, Նիցցա քաղաքի քաղաքապետ, պատգամավոր Քրիստիան Էստրոզին, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռենո Մյուսելիեն, Մարսելի 11-12 քաղաքապետարանի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Մարսելում հավատագրված գլխավոր հյուպատոսներ, այլ քաղաքների քաղաքապետեր, մարզային, շրջանային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ օտարերկրյա այցելուներ:

Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը նշեց, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել մարսելցիների համար` իր 80000 մարսելահայերով, որոնցով Մարսելը դարձել է հայկական ամենամեծ քաղաքը Ֆրանսիայում: Ժան Կլոդ Գոդենն իր խոսքում ողջունեց Հռոմի Պապի` ապրիլի 12-ի ուղերձը, որտեղ նա հիշատակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Եվրախորհրդարանի ապրիլի 15-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, ընդունած բանաձևը և վերջին շրջանում բազմաթիվ երկրների և ազգային խորհրդարանների կողմից ընդունված օրենքները, որոնցվով ճանաչվում է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը: Քաղաքապետը կրկին հաստատեց, որ Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձությունները միանշանակ ցեղասպանություն են, և համոզմունք հայտնեց, որ Ֆրանսիան կընդունի օրենք, որը թույլ կտա պատժել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը:

Նա նշեց նաև, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն զոհված անմեղ հայերի հիշատակին, նմանատիպ պաստառներ կփակցվեն Մարսելի բոլոր թաղապետարանների շենքերի ճակատներին:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց ֆրանսիական մամուլում: Ֆրանսիական հանրահայտ «La Provence» օրաթերթը հաջորդ օրվա համարում «Քաղաքապետարանն իր աջակցությունն է ցուցաբերում հայերին» վերնագրով լայնածավալ հոդված տպագրեց:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: