• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև ընդունեց

15 ապրիլի, 2015

Ապրիլի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած նստաշրջանում Եվրոպական խորհրդարանն ընդունեց բոլոր քաղաքական խմբերի կողմից բանակցված և համաձայնեցված բանաձև` հատուկ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

28 անդամ պետություն և շուրջ 500 միլիոն բնակչություն ներկայացնող Եվրոպական խորհրդարանը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված գործողությունները բնորոշում է որպես ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի դրույթներին համապատասխանող ցեղասպանություն, դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների ժխտման փորձերը, հարգանքի տուրք է մատուցում մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաև եվրոպական համերաշխության և արդարության ոգուն համապատասխան միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը և կոչ անում Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին հետևել իր օրինակին:

Այն կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը՝ առերեսվել իր պատմությանը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթել հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։

Հատկանշական է, որ բանաձևում ամրագրվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԵՄ անդամ և այլ երկրների խորհրդարանների թվի աճը: Շեշտվում է անցյալի հիշողությունների պահպանման կարևորությունը և ընդգծվում, որ առանց ճշմարտության և հիշատակման հնարավոր չէ հասնել հաշտեցման:

Այս բանաձևը, հանդիսանալով եվրոպական նախաձեռնություն, հանդիպեց թուրքական լոբբինգի հսկայական դիմադրությանը, որի նպատակն էր նախագծի մեջ պարունակվող քաղաքական ուղերձի աղավաղումը և ժխտողականության տարրերի ներառումը:

Բանաձևի ընդունումը հնարավոր դարձավ Եվրոպական խորհրդի անդամների սկզբունքային դիրքորոշման, ինչպես նաև՝ ԵՄ-ում ՀՀ առաքելության, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Եվրոպայում Հայ դատի հանձնախմբի և «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության համակարգված աշխատանքի շնորհիվ: Ֆրանսիացի պատգամավոր Ժան-Մարի Կավադայի կողմից բանաձևի նախագծի առաջադրմանը իր աջակցությունը բերեց նաև Հայ բարեգործական ընդհանուր միության բրյուսելյան գրասենյակը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: