• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

«Հայաստանի Արծիվը» հուշարձանի բացում Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգում

11 ապրիլի, 2015

Ապրիլի 11-ին Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի Սո պարտեզներում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված արարողություն, որի ընթացքում հանդիսավորությամբ բացվեց քանդակագործ Թորոսի Ռաստկլանի հեղինակած «Հայաստանի Արծիվը» հուշարձանը:

Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պատրիկ Դեվեջյանի նախաձեռնությամբ կայացած միջոցառմանը ներկա գտնվեց և ելույթով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը:

Դեսպան Չիտեչյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Պատրիկ Դեվեջյանին՝ գեղեցիկ նախաձեռնության և քանդակագործ Թորոսին՝ իր հիասքանչ ստեղծագործության համար:

Անդրադառնալով տեղական իշխանությունների կողմից Հայաստանի բնակավայրերի հետ ապակենտրոնացված համագործակցությանը՝ ՀՀ դեսպանն իր գոհունակությունը հայտնեց Անտոնի քաղաքի և Դավթաշեն վարչական շրջանի միջև վերջերս պաշտոնականացված բարեկամական համագործակցության առնչությամբ:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նկատմամբ ցուցաբերած ուշադրությունը համամարդկային արժեքներին նվիրվածության վկայություն է», նշեց դեսպանը՝ դիմելով նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին:

Միջոցառմանը մասնակցեցին Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը, Անտոնիի հայ-ֆրանսիական ակումբի ղեկավար Վիսամ Նեմեն, տեղական իշխանությունների և ֆրանսահայ կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, հարյուրավոր ներկաներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: