• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում

02 ապրիլի, 2015

Ապրիլի 2-ին Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրության բացման պաշտոնական արարողությունը՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի եւ հուշահամալիրի նախագահ Էրիկ դը Ռոթշիլդի գլխավորությամբ:

Նախքան պաշտոնական բացումը, դեսպան Չիտեչյանը հուշահամալիրի ղեկավարության հետ շրջեց ցուցասրահներով՝ ցուցադրության պատասխանատուներ, պատմաբան Իվ Տերնոնի եւ Կլեր Մուրադյանի ուղեկցությամբ: Այնուհետեւ

հուշահամալիրի ամֆիթատրոնում մեկնարկեց բացման արարողությունը, որին ներկա էին ֆրանսիացի քաղաքական գործիչներ, հետազոտողներ, լրագրողներ եւ հարյուրավոր հյուրեր: Բացման խոսքով հանդես եկան դեսպան Չիտեչյանը, Էրիկ դե Ռոթշիլդը, Իվ Տերնոնը եւ Կլեր Մուրադյանը:

Իր խոսքում դեսպան Չիտեչյանն ընդգծեց բացառիկ ցուցադրության կարեւորությունը՝ նախաձեռնության համար շնորհակալություն հայտնելով Հոլոքոստի հուշահամալիրի նախագահին եւ ցուցադրության պատասխանատու հետազոտողներին: Դեսպանն առանձնահատուկ արժեւորեց Հոլոքոստի հուշահամալիրի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջին տարիներին հաստատված համագործակցությունը` գոհունակությամբ հայտնելով, որ մոտ ապագայում երկու հաստատությունների միջեւ հարաբերություններն էլ ավելի կխորանան՝ համագործակցության պայմանագրի կնքմամբ: «Մեր պայքարը քաղաքակրթական պայքար է: Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ այս աշխարհում մարդու առաքելությունը վայրագություններ իրականացնելու մեջ չէ: Մեր պայքարն ուղղված է մարդու պատկերի եւ առաքելության խեղաթյուրման դեմ: Պայքար, որի նպատակն է պաշտպանել մարդկային էությունն ու արժանապատվությունը», - ավարտեց իր խոսքը դեսպանը:

Բացման արարողության պաշտոնական մասի ավարտից հետո ցուցադրվեցին Ավրորա Մարդիգանյանի «Խոշտանգված Հայաստան» գրքի հիման վրա 1919թ. նկարահանված «Հոգիների աճուրդ» եւ պատմավավերագրական «Ցեղասպանության որբեր» ֆիլմերը:

Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրությունը Հոլոքոստի հուշահամալիրում կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 27-ը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: