• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Փարիզում մեկնարկեց Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովը

25 մարտի, 2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում մարտի 25-ին Փարիզի Սորբոն համալսարանում մեկնարկեց Հայոց ցեղասպանությանը նվիված միջազգային գիտաժողովը: Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող միջոցառման բացման արարողությունը ներկա էին Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Նաժատ Վալո-Բելկասեմը եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը։

Գիտաժողովի բացման արարողությանը, որը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային գիտական խորհրդի (CSI) կողմից` հայտնի ցեղասպանագետ Իվ Տերնոնի ղեկավարությամբ, մասնակցեցին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումները համակարգող հանձնախմբի (Mission 2015) ղեկավար Ալեքսի Գովցյանը, Ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, գիտաժողովի գործընկեր հաստատությունների ղեկավարներ և հարյուրավոր հյուրեր:

Բացման իր խոսքում Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը ողջունեց այս կարևոր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատմագիտության դերն առանցքային է իրողությունների վերհանման, դրանց ճանաչելիության և գալիք սերունդներին փոխանցման համար: Շնորհակալություն հայտնելով ֆրանսիական կրթական հաստատություններում պատմության ուսուցիչներին, Նաժաթ Վալո-Բելկասեմը առանձնահատուկ կարևորեց վերջիններիս դերը բանավեճն ու երկխոսությունը ճշմարտության խեղաթյուրումից զանազանելու հարցում պատանիներին օգնելու գործում:

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ նախարարը շեշտեց, որ ցեղասպանությունը միակ ճշգրիտ եզրույթն է հարյուր տարի առաջ հայերի հանդեպ իրականացվածը նկարագրելու համար: Այնուհետև նա հիշատակեց Կոմիտասի, Դանիել Վարուժանի, Զաբել Եսայանի ճակատագրերը և ցավով արձանագրեց, որ հայերի համակենտրոնացման և բնաջնջման վայրերում այսօր էլ շարունակվում են մարդկության դեմ ոճրագործությունները:

Այնուհետև ելույթներով հանդես եկան միջոցառման համակազմակերպիչներ Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի նախագահ Պիեր-Սիրիլ Օտկյորը և Իլ-դե-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահի ներկայացուցիչը:

Բացման արարողությանը հաջորդեց գիտաժողովի առաջին նիստը, որի ընթացքում CSI նախագահ Իվ Տերնոնը ներկայացրեց Հայոց ցեղասպանության տարեգրությունը և առանձնահատկությունները: Անդրանիկ նիստին խոսքով հանդես եկան քաղաքագետ Կայծ Մինասյանը, պատմաբաններ Ռայմոն Գևորգյանը, Կլեր Մուրադյանը, Միքայել Նիշանյանը և թուրք հասարակագետ Համիտ Բոզարսլանը:

Քառօրյա գիտաժողովի հաջորդ նիստերը, որոնց մասնակցում են տասնյակ երկրների մոտ 70 գիտնականներ, կշարունակվեն մարտի 26-ին Հոլոքոստի հուշահամալիրում, մարտի 27-ին Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցում և մարտի 28-ին Ֆրանսիայի Ազգային Գրադարանում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: