• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին

23 մարտի, 2015

Մարտի 23-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը: Միջոցառումներն անցկացվեցին կազմակերպության ֆրանկոֆոն երկրների խմբի ջանքերով, որի ակտիվ անդամ է հանդիսանում Հայաստանը:

Միջոցառումներին ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հարյուրավոր հյուրեր:

Ֆրանկոֆոնիայի օրվա շրջանակներում Հայաստանը մասնակցեց ֆրանկոֆոն երկրների մայրենի լեզուներում ֆրանսերենից փոխառությունների խաղին:

Միջոցառմանը մասնակցեցին նաև Անդորրայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Շվեյցարիայի և Սենեգալի պատվիրակությունները:

Նույն օրը` երեկոյան, տեղի ունեցավ ֆրանկոֆոն երկրների ազգային հեքիաթների բեմադրությունների ներկայացում՝ Հայաստանի, Կանադայի, Հունաստանի, Լիտվայի, Բուրկինա Ֆասոյի, Դոմինիկյան Հանրապետության, Թունիսի, Վիետնամի և Ուրուգվայի մասնակցությամբ:

Հայաստանը ներկայացնող թատերական խմբակը ցուցադրեց Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան» ստեղծագործությունը՝ ֆրանսահայ դերասանուհի և բեմադրիչ Աննա Մաճկալյանի բեմադրությամբ:

Միջոցառումներին զուգորդեց մասնակից երկրների ավանդական ուտեստների համտեսման արարողությունը, որի ընթացքում «Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության կողմից հյուրերին ներկայացվեց հայկական ավանդական խոհանոցը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: