• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Փարիզում բացվեց Հայոց ցեղասպանության զոհ հայ կանանց նվիրված հուշակոթող

08 մարտի, 2015

Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում և կանանց միջազգային օրվա առթիվ` մարտի 8-ին Փարիզի Երևանյան պուրակը համալրվեց հարյուր վարդենիներով` նվիրված հայ կանանց հիշատակին:

Ֆրանսահայ Կապույտ Խաչ միության կազմակերպմամբ Կոմիտասի արձանի հարևանությամբ գտնվող հուշակոթողի բացման արարողությունը գլխավորեցին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեպան Վիգեն Չիտեչյանը եւ Ֆրանսահայ Կապույտ Խաչի նախագահ Բեատրիս Անանյանը:

Հայաստանի դեսպան Չիտեչյանն իր ելույթում մասնավորապես շնորհակալություն հայտնեց Փարիզի, ինչպես նաեւ ողջ Ֆրանսիայի իշխանություններին` ծագումով հայ իրենց քաղաքացիների նախնիների հիշատակի հանդեպ ընդգծված հոգատար վերաբերմունքի եւ մշտական ուշադրության համար։

Ելույթներին հաջորդեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից հուշաքարի հանդիսավոր բացումը, որի վրա Ֆրանսիայի մայրաքաղաքի բազմահազար այցելուները կարող են այսուհետ կարդալ. «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհ հայուհիների. նրանց, որ անհետ կորան, ինչպես եւ` նրանց, որ փրկվեցին և փոխանցեցին հիշողությունը»:

Կանանց տոնի խորհրդանշանական այս օրը կազմակերպված միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքային խորհրդի բազմաթիվ անդամներ, պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, մշակութային ու լրատվական շրջանակների ներկայացուցչիներ, հարյուրավոր ֆրանսահայեր ու փարիզեցիներ։

Հայ կանանց հիշատակին նվիրված միջոցառումը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ծրագրի շրջանակներում Փարիզի քաղաքապետարանի առաջին խոշոր միջոցառումն էր, որին կհաջորդեն, ի թիվս այլոց, ապրիլին 21-ին Փարիզի հեղինակավոր Շատլե սրահում Հարյուրամյակին նվիրված դասական գալա-համերգը, ապրիլի 28-ին Փարիզի քաղաքապետարանում հանդիսավորապես մեկնարկելիք եռամսյա խոշոր ցուցահանդեսը՝ Երևանի քաղաքապետարանի, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: