• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանը մասնակցեց Նիցցայի 71-րդ միջազգային տոնավաճառին

07 մարտի, 2015

Մարտի 7-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Ցուցահանդեսների պալատում տեղի ունեցավ Նիցցայի 71-րդ միջազգային տոնավաճառի բացումը:

Ամեն տարի Նիցցայի քաղաքապետարանը որոշում է կայացնում տոնավաճառին մասնակցելու համար հրավիրել Նիցցա քաղաքի հետ որևէ քույր քաղաքի: Այս տարի որոշվեց մեկ մակարդակով բարձրացնելու ներկայացուցչությունը` ներկայացնել ոչ թե Երևանը, այլ Հայաստանը` պատվո հյուրի կարգավիճակով:

Միջոցառմանը ներկա էին Նիցցայի քաղաքապետ, պատգամավոր, Նիս Կոտ Դ’Ազյուր տարածաշրջանի նախագահ Քրիստիան Էստրոզին, Նիցցայի փոխքաղաքապետեր, Նիս Կոտ Դ’Ազյուր տարածաշրջանի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Բերնարդ Կլեյնհոֆֆը և Նիսէքսպո-ի նախագահ Ֆրեդերիկ Ժուրդան-Գասին, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Նիս Կոտ Դ’Ազյուր տարածաշրջանի ֆրանս-հայկական տնտեսական պալատի (CEFA) նախագահ Գառնիկ Մազմանյանը, դիվանագետներ, տեղական ինքնակառավարման մարմինների և հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Տոնավաճառի բացման ժապավենը կտրվեց Քրիստիան Էստրոզիի և Սամվել Լալայանի կողմից: Այնուհետև տեղի ունեցավ կենտրոնական մասում տեղակայված հայկական տաղավարի պաշտոնական բացման արարողությունը:

Նիցցայի քաղաքապետն իր խոսքում նշեց, որ միշտ պատրաստ է աջակցելու ցանկացած միջոցառման, որն իր նպաստը կբերի տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում ֆրաս-հայկական համագործակցության զարգացմանը: Քաղաքապետը հաջողություն մաղթեց կազմակերպիչներին և մասնակիցներին:

Հայկական տաղավարում ներկայացված էին Հայաստանի ձեռնարկությունների արտադրանքները` հյութեր, գինիներ, հայկական խոհանոց, հուշանվերներ:

Տաղավարում մեծ տեղ էին գրավում նաև Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների, տուրիզմի, բանկային, շինարարական, քարի արտադրության ու վերամշակման բաժինները:

“Nice matin” օրաթերթը հաջորդ օրվա համարում “Հայաստանը կամ սերը արվեստի նկատմամբ” վերնագրով լայնածավալ հոդված տպագրեց` նվիրված հայկական տաղավարին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: