• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Մանուշյանի խմբին նվիրված հայ-հրեական համատեղ հիշատակի երեկո Փարիզում

26 փետրվարի, 2015

Փետրվարի 26-ին Փարիզի Հայ առաքելական եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի ունեցավ հայ-հրեական համատեղ արարողություն` Ֆրանսիայում Դիմադրության շարժման մարտիկներ Միսաք Մանուշյանի խմբի 23 անդամների գնդակահարության 71-րդ տարելիցին:

Հիշատակի երեկոյին, որը կազմակերպել էին Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրողականների միությունը և Բանակի հրեական րաբունապետությունը, որպես պատվո հրավիրյալ ներկա էր Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիգեն Չիտեչյանը։ Արարողությանը ներկաների թվում էին Փարիզի հիշատակի և ռազմիկների հարցերով փոխքաղաքապետ Կատրին Վյո-Շարիեն, Մեդոնի քաղաքապետ Էրվե Մարսելը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ժան-Մարկ Ժերմենը, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումները համակարգող հանձնախմբի ղեկավար Ալեքսի Գովցյանը, Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Փարիզի և շրջակայքի քաղաքային իշխանությունների և դիվանագիտական շրջանակների, ինչպես նաև հայ և հրեա համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի գլխավոր րաբբի Հաիմ Կորսիան և Հայ նախկին ռազմիկների ու դիմադրողականների միության նախագահ Անտուան Բագդիկյանը:

Անտուան Բագդիկյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն Ֆրանսիայի զոհված հերոսներին, ինչպես նաև 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների և ներկայումս էլ արևելքի քրիստոնյաների հանդեպ շարունակվող ջարդերի անմեղ զոհերի հիշատակը: 

Միջոցառմանը ներկա գտնվեց և ելույթով հանդես եկավ Մանուշյանի խմբի անդամ, 98-ամյա Արսեն Չաքըրյանը՝ պատմելով ներկաներին նացիստական ուժերի դեմ խմբի գործողությունների մասին իր հիշողությունները:

Ֆրանսիայի հայերի և հրեաների կողմից ամեն տարի համատեղ անցկացվող՝ նացիստական օկուպացիայից Ֆրանսիայի ազատագրման համար զոհված հերոսների հիշատակի միջոցառումը իր մեջ կրում է ցեղասպանության զոհ դարձած և աշխարհով սփռված երկու ժողովուրդների միասնության և համերաշխության մեծ խորհրդանիշ:

Այս օրերին դեսպանության մասնակցությամբ Միսաք Մանուշյանին նվիրված միջոցառումներ են անցկացվում Ֆրանսիայի ինչպես Փարիզում, այնպես էլ մի շարք այլ քաղաքներում՝ Իվրիում, Մոնտրոյում, Կլամարում և այլուր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: