• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների հանդիսավոր մեկնարկը Ֆրանսիայի Սենտ-Էթյեն քաղաքում

18 փետրվարի, 2015

Փետրվարի 18-ին Ֆրանսիայի Սենտ-Էթյեն քաղաքի քաղաքապետարանում քաղաքապետ Գաել Պերդրոյի, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցչի և շրջակա մի շարք քաղաքների քաղաքապետերի, տեղական պատգամավորների, մշակութային և լրագրողական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիների, ինչպես նաև հարյուրավոր ներկաների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների հանդիսավոր մեկնարկը:

Բացման խոսքով հանդես եկան Սենտ-Էթյենի քաղաքապետը, Լուար նահանգի պատգամավոր Ֆրանսուա Ռոշըբլուանի ներկայացուցիչը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը, Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների տարածքային պատասխանատուն, Լուար նահանգի հայկական կազմակերպությունների միության նախագահը:

Սենտ-Էյենի քաղաքապետը իր ելույթում հայտնեց մոտ ապագայում քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ուղերձ ընդունելու իր առաջարկի մասին:

Միջոցառումը մեկնարկեց Ազնավուրի ՛՛Նրանք ընկան՛՛ երգով, այնուհետև ՛՛1915-2015՛՛ տեսանյութի ցուցադրմամբ: Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերով:

Սենտ-Էթյենի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների հանդիսավոր մեկնարկի հետ միաժամանակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ քաղաքապետարանում մինչև մարտի 3-ը քաղաքի բնակիչներին և հյուրերին կներկայացվի «Հայոց ցեղասպանությունը ֆրանսիական և օտարերկյա մամուլի առաջին էջերում» խորագրով ցուցահանդեսը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: