• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Չիտեչյանի աշխատանքային այցը Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուր

18 փետրվարի, 2015

Փետրվարի 16-18-ը կայացավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը աշխատանքային այցը Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուր շրջան, որի ընթացքում նա հանդիպումներ ունեցավ տեղական եւ տարածքային կառավարման մարմինների տարբեր ղեկավարների հետ:

Բուշ-դյու-Ռոնի Գլխավոր խորհրդի կենտրոն Մարսելում ՀՀ դեսպանին հյուրընկալեց խորհրդի նախագահ, Ֆրանսիայի սենատի անդամ Ժան-Նոել Գերինին: Կողմերը քննարկեցին Բուշ-դյու-Ռոն շրջանի հետ համագործակցության ընթացքը, այդ շրջանակներում առանձնահատուկ ընդգծելով Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության դերը:

Մարսելում դեսպանը հանդիպումներ ունեցավ նաև ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության Հարյուրամյակի միջոցառումները համակարգող հանձնախմբի Ֆրանսիայի հարավի պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին գալիք ամիսներին ծրագրված միջոցառումների լավագույնս կազմակերպման և անցկացման հարցերը:

Այցի շրջանակներում դեսպան Չիտեչյանը այցելեց Վար նահանգի Բանդոլ քաղաք՝ հանդիպելով քաղաքապետ Ժան-Պոլ Ժոզեֆին: Քաղաքապետ Ժոզեֆի հետ հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեցին նաև ծովափնյա քաղաքի՝ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության մեջ ներգրավման հեռանկարները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: