• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

«Ցեղասպանությունից հարյուր տարի անց. ինչպիսի դասեր մարդկության համար» հանդիպում-քննարկում Փարիզում:

10 փետրվարի, 2015
«Ցեղասպանությունից հարյուր տարի անց. ինչպիսի դասեր մարդկության համար» հանդիպում-քննարկում Փարիզում:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 10-ին Փարիզում տեղի ունեցավ «La Règle du jeu» և «Nouvelles d’Arménie» պարբերականների կողմից համատեղ կազմակերպված «Ցեղասպանությունից հարյուր տարի անց. ինչպիսի դասեր մարդկության համար» խորագրով հանդիպում-քննարկումը:

Քննարկմանը մասնակցեցին լրագրող-հրապարակախոս Ֆրանց-Օլիվյե Ժիսբերը, կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը, երաժիշտ Անդրե Մանուկյանը, լրագրող Լոր Մարշանը և «Nouvelles d’Arménie» պարբերականի խմբագիր Արա Թորանյանը: «La Règle du jeu»-ի հիմնադիր Բերնար Անրի Լեվին, գտնվելով Իրաքի Քուրդիստանում, տեսաուղերձ հղեց ներկաներին: Մասնակիցները մտքեր փոխանակեցին Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի, Թուրքիայի ներկայիս իշխանությունների քայլերի և թուրք հասարակության մեջ զարգացումների վերաբերյալ: Քննարկումից հետո բանախոսները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:

Միջոցառման պատվավոր հյուրն էր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, որը քննարկման ավարտին իր խոսքն ուղղեց ներկաներին՝ ողջունելով նախաձեռնությունը և նշելով, որ Ֆրանսիայի և ֆրանսիացիների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի առաջնագծում մշտապես լինելը գնահատելի է և միաժամանակ տրամաբանական, քանի որ մարդու իրավունքների հայրենիք Ֆրանսիան լավագույնս գիտակցում է կյանքի իրավունքի, գերակա արժեքը: Եզրափակելով իր խոսքը՝ ՀՀ դեսպանը հիշեցրեց ներկաներին, որ հենց այդ բարձրագույն արժեքին նվիրվածությունն է ընկած եղել Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի ինքնիշխան ապրելուն ուղղված պայքարի հիմքերում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: