• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների հանդիսավոր մեկնարկը Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում

05 փետրվարի, 2015

Ս.թ. փետրվարի 5-ին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի քաղաքապետարանում քաղաքապետ Էրիկ Պիոլի, Ֆրանսիայում ՀՀ դեսպանորդի, Լինում ՀՀ գլխավոր հյուպատոսի կողմից Գրենոբլի և շրջակա մի շարք քաղաքների քաղաքապետերի, սենատորների, պատգամավորների, մշակութային և լրագրողական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիների, ինչպես նաև հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ տեղի ունեցավ Ֆրանսիայի Իզեր նահանգում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների հանդիսավոր մեկնարկը:

Բացման խոսքով հանդես եկան Գրենոբլի քաղաքապետը, Իզեր նահանգի հայ համայնքային ընկերակցությունների համակարգողը և ՀՀ դեսպանորդը:

Միջոցառումը մեկնարկեց ՛՛1915-2015՛՛ տեսանյութի ցուցադրմամբ, այնուհետև Գրենոբլի հայ մշակույթի տան սաների կողմից ներկայացվեցին Հայոց ցեղասպանության վերապրած հայորդիների և ցեղասպանության ընթացքում օտարերկրյա ականատեսների կողմից հայ ազգի տառապանքները նկարագրող վկայությունների և պատմությունների բեմական ներկայացումը:

Հայ մշակույթի տան սաները հանդիսատեսին ներկայացրին ՛՛Քեզ համար Հայաստան՛՛ /Pour toi Arménie/ երգը, ինչպես նաև հայկական ժողովրդական երգեր, այնուհետև հանդիսավոր կերպով միջոցառումը եզրափակվեց ՀՀ և ՖՀ ազգային օրհներգերով:

Գրենոբլում և շրջակա քաղաքներում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ծրագիրը ներառում է մոտ 40 բազմաբնույթ միջոցառումներ, որի ամբողջական ցանկը նաև զետեղված է Գրենոբլ քաղաքի պաշտոնական կայքէջի մշակութային բաժնում՝ http://culture.grenoble.fr/

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: