• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

«Դպրոցասեր» հայկական կրթօջախի նախակրթարանի բացման արարողություն

24 հունվարի, 2015

Հունվարի 24-ին Փարիզի մերձակայքում գտնվող Լը Ռենսի քաղաքում տեղի ունեցավ «Դպրոցասեր» հայկական կրթօջախի նախակրթարանի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին մի շարք ֆրանսիացի պաշտոնյաներ, պատգամավորներ, քաղաքապետեր, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության և հայ հոգևորականության ներկայացուցիչներ և հարյուրավոր ֆրանսահայեր:

Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանը և Սեն Սեն-Դընի շրջանի պրեֆեկտ Ֆիլիպ Գալլին, Լը Ռենսիի և Լիվրի-Գարգանի քաղաքապետեր Ժան-Միշել Ժընեստիեի և Պիեր-Իվ Մարտենի հետ միասին կտրեցին նորակառույց նախակրթարանի կարմիր ժապավենը:

Այնուհետև տեղի ունեցավ նախակրթարանի բակում տեղադրված խաչքարի օծման արարողությունը: Ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Նախակրթարանի հանդիսությունների սրահում ելույթներով հանդես եկան ներկա բարձրաստիճան հյուրերը: Դպրոցի տնօրինությունն ընթերցեց բացման կապակցությամբ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը: ՀՀ դեսպանության ներկայացուցիչն իր ելույթում խորհրդանշական համարեց այն փաստը, որ Հայոց Ցեղասպանության հիշատակի հարյուրերորդ տարին սկսվում է ֆրանսահայ մանուկների համար նախակրթարանի բացմամբ՝ ինչը նախնիների հիշատակը հարգելու լավագույն միջոցն է:

Ելույթների ավարտից հետո հյուրերը «Դպրոցասերի» տնօրինության ուղեկցությամբ այցելեցին հաստատության նորակառույց շենքի սրահները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: