• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց վերջին արքա Լևոն Զ-ին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայի Լուսինյան քաղաքում

15 դեկտեմբերի, 2014

Դեկտեմբերի 13–ին Ֆրանսիայի Պուատիե նահանգի Լուսինյան քաղաքում տեղի ունեցավ Հայոց վերջին թագավոր Լևոն Զ-ի (1373-1375), Ֆրանսիայի ազատության համար ընկած մարտիկների և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացման և օծման արարողություն, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը։ Հանդիսությանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժան–Միշել Կլեմանը, Պուատիեի նահանգային խորհրդի նախագահ Քլոդ Բերթոն, Լուսինյանի քաղաքաքապետ Ռենե Ժիբոն, Ֆրանսիայից ու հարակից երկրներից ժամանած հարյուրավոր հայեր, հյուրեր։

Հայկական տուֆից քանդակված խաչքարը տեղադրվեց Լուսինյանի քաղաքապետարանի, «Արարատ» ասոցիացիայի, «Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադիրների ասոցիացիայի» և Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի համատեղ ջանքերով, իսկ օծման կարգը կատարվեց Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի կողմից, աղոթեց նաև Եվրասիայի Հայ Ավետարանչական եկեղեցիների միության նախագահ Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանը։ Այնուհետև ծաղկեպսակ դրվեց խաչքարի մոտ:

Խաչքարի տեղադրմանն օժանդակելու և հայապահպանության գործում ունեցած ավանդի համար ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգևատրվեցին Անդրե Վալոտան, Անտուան Բաղդիկյանը, Լիդիա Կայմակյանը, Դանիել Արթինյանը, Երվանդ Բերբերյանը և Ֆրեդերիկ Ֆրինգյանը։

Նախարարը՝ դեսպանի ուղեկցությամբ այցելեց քաղաքի թանգարանում բացված «Լուսինյանները և Հայաստանը» ցուցահանդես, որտեղ ներկայացված էր Լուսինյան թագավորական տոհմի ամբողջ պատմությունը։ Սփյուռքի նախարարը եղավ նաև Ֆրանսիայի ազատագրման համար մարտնչած հայ ռազմիկներին նվիրված ցուցահանդեսին։

Այնուհետև տեղի ունեցավ Լևոն Զ-ին նվիրված կոնֆերանս, որտեղ պատմաբան Քլոդ Մութաֆյանը հանդես եկավ «Լուսինյանները և Հայաստանը 13-14-րդ դարերում» թեմայով զեկուցումով` հանգամանալից ներկայացնելով Կիլիկյան Հայաստանի պատմությունը։ Կոնֆերանսում ելույթ ունեցավ նաև Հրանուշ Հակոբյանը և բանախոսին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով` Հայագիտության ոլորտում իր բերած նպաստի, Հայոց լեզվի ու պատմության հանրահռչակման ու հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար։

Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն Լուսինյանի քաղաքապետ Ռենե Ժիբոյի անունից, որին ներկա էին շուրջ 250 հայեր։ Ազգային և ժողովրդական պարերի կատարումներով հանդես եկավ Պուատիե քաղաքի հայկական պարախումբը։ Նախարարը շնորհակալություն հայտնեց Լուսինյանի քաղաքապետին քաղաքի կենտրոնում հիանալի տարածքի տրամադրման ու օժանդակության համար և բարձր գնահատելով նրա հայանպաստ գործունեությունը՝ պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով։

Կիրակի առավոտյան նախարար Հակոբյանը և դեսպան Չիթեչյանն այցելեցին քաղաքի Մայր տաճար, որը կառուցվել է 1024թ.–ին Լուսինյան տոհմի կողմից, որտեղ հայերենով և ֆրանսերենով մատուցվեց Սուրբ պատարագ և կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Ֆրանսիայի ազատագրման համար ընկած ռազմիկների, Արցախյան հերոսամարտի ժամանակ զոհվածների։

Նախարարը հանդիպումներ ունեցավ Թուլուզի, Բորդոյի, Փարիզի, Պուատիեի, ինչպես նաև Նիդերլանդներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչների հետ. քննարկվեցին համայնքներում կատարված աշխատանքները, ձեռքբերումներն և ապագա անելիքները, բարձրացվեցին նաև լուծում պահանջող մի շարք հարցեր, որոնց լուծման համար նախարարը պատրաստակամություն հայտնեց օժանդակություն կազմակերպել։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: