• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեին

15 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեին, ով Հայաստան է ժամանել՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվող խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին` արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ֆրանսիական երկկողմ առանձնաշնորհյալ հարաբերություններում առկա բարձր մակարդակի և ինտենսիվ շփումների կապակցությամբ` ընդգծելով, որ դրանք նպաստավոր դաշտ են ստեղծում՝ երկու երկրների միջև առկա բազմաբնույթ համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:

Կողմերը քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձևաչափով ընթացող համագործակցությունը:

Հանդիպման օրակարգում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության սերտացման հարցերը։

Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում նախարար Նալբանդյանը կարևորեց Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միասնական ջանքերն` ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: