• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանը Մարսելի 90-րդ ամենամյա միջազգային տոնավաճառում

06 հոկտեմբերի, 2014

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը Մարսելի «Chanot» զբոսայգում մեկնարկեց Մարսելի 90-րդ ամենամյա միջազգային տոնավաճառը: Տոնավաճառի շրջանակներում Մարսելի մշակույթի և երտասարդության հայկական տան և ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպվել էր հայկական տաղավար, որտեղ ներկայացված էին Ֆրանսիայի և Հայաստանի մեր հայրենակիցների պատրաստած արտադրանքը` սննդից մինչև հուշանվերներ: Տաղավարում մեծ տեղ էր գրավում գրքերի, տուրիզմի, բանկային, շինարարական, քարի արտադրության ու վերամշակման բաժինները:

Հոկտեմբերի 3-ը հայտարարված էր «Հայաստանի պաշտոնական օր», որն անցկացվեց Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Ժան Նոել-Գերինիի, Մարսելի միջազգային տոնավաճառի գլխավոր տնօրեն Միշել Կեստերի և Մարսելի Մշակույթի և երտասարդության հայկական տան նախագահ Կարո Հովսեփյանի նախաձեռնությամբ և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշի մասնակցությամբ: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հովանու ներքո:

Իր ելույթում գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը նշեց, որ գլխավոր հյուպատոսությունը միշտ պատրաստ է օգնելու, աջակցելու և մասնակցելու ցանկացած միջոցառմանը, որն իր նպաստը կբերի տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում ֆրաս-հայկական համագործակցության զարգացմանը և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, մասնավորապես Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին` 2015թ. Մարսելում Հայաստանի տարի հռչակելու կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրյալներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ,բազմաթիվ այցելուներ, ինչպես նաև ֆրանսահայ հայտնի հումորիստ Մաթյո Մադենյանը, ով իր ելույթով զվարճացրեց ներկաներին:

Այնուհետև Համագումարների պալատի Քալելոնգ սրահում տեղի ունեցավ ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Բեռնար Ատեմյանի կազմակերպած «Տուրիզմը Հայաստանում» ֆորումը` բազմաթիվ ճանապարհորդական գործակալությունների և տուր-օպերատորների մասնակցությամբ: Հայաստանում տուրիզմի զարգացման հրաշալի հեռանկարների և պայմանների մասին հանդես եկավ Փարիզից ժամանած պրոֆեսոր Ժերար Աշդջյանը:

Երեկոն ավարտվեց համերգով` «Մասիս» խմբի և ֆրանսահայ տաղանդավոր երգիչ Գրիգորի Բաքիյանի մասնակցությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: