• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Մշակութային միջոցառումների շարք Ֆրանսիայի Անյեր-սյուր-Սեն քաղաքում

04 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 3-ին Փարիզի հարևանությամբ գտնվող Անյեր-սյուր-Սեն քաղաքի պատմական դղյակում տեղի ունեցավ « Հայաստան` քարերի գաղտնիք» խորագրով մշակութային միջոցառումների շարքի հանդիսավոր բացումը, որի արարողությանը մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Անյեր-սյուր-Սեն քաղաքի քաղաքապետ Մանյուել Աշլիմանը, Ֆրանսիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, տեղական կառավարման մարմինների ղեկավարներ, Օ-դը-Սեն տարածաշրջանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հարյուրավոր հյուրեր:

ՀՀ դեսպանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց քաղաքի ղեկավարներին միջոցառումների շարքը հյուրնկալելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար: Խոսելով «Հայաստան` քարերի գաղտնիք» մշակութային միջոցառումների շրջանակներում հայկական Ճարտարապետության և խաչքարերի արվեստի ցուցահանդեսի մասին, դեսպան Չիտեչյանն անդրադարձ կատարեց Ջուղայի խաչքարերի անդառնալի կորստի և պատմամշակութային արժեքների դեմ ոտնձգությունների դատապարտման անհրաժեշտության հարցերին՝ իր խոսքում դատապարտելով վերջերս տեղի ունեցած Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը:

Այնուհետ ներկաները հայ հայտնի ֆրանսահայ Ճարտարապետ Ալէն Դարոնյանի ուղեկցությամբ մասնակցեցին հայ ճարտարապետությանն ու խաչքարերի արվեստին նվիրված ցուցահանդեսին: Ցուցահանդեսը, որն իր շրջագայությունը սկսել է անցած աշնանից և արդեն ցուցադրվել Կոմպիեն, Բիարից, Վյեն, Էքս-ան-Պրովանս, Տուրնֆյոյ և Սեն-Տրոպեի քաղաքներում, մեծ հետաքրքրությամբ ընդունվեց Անյեր-սյուր-Սեն բնակիչների և քաղաքի հյուրերի կողմից:

Մշակութային միջոցառումների շարքում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ նաեւ ֆրանսիացի և հայ երաժիշտներից կազմված «Ամարկորդ» քառյակի ելույթը ջութակահար Դավիդ Հարությունյանի ղեկավարությամբ: Քառյակը կատարեց Բրամսի, Կոմիտասի, Շումանի ստեղծագործությունները, որոնք արժանացան հասարակության ջերմ ընդունելությանը:

«Հայաստան` քարերի գաղտնիք» խորագրով մշակութային միջոցառումների շարքը Անյեր-Սյուր-Սեն քաղաքում կտևի մինչև հոկտեմբերի 17-ը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: