• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանը մասնակցեց Լիոնի «Հյուպատոսական տոնակատարություններ» միջոցառմանը

15 հունիսի, 2014

Հունիսի 13-15-ը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն առաջին անգամ մասնակցեց ամենամյա «Հյուպատոսական տոնակատարություններ» միջոցառմանը:

70-ից ավելի երկրների հյուպատոսությունների հետ մեկտեղ, 2014թ. Հայաստանը ներկայացնող տաղավարը հյուրընկալեց բազմաթիվ լիոնցիների, օտարերկրյա հյուպատոսների և զբոսաշրջիկների:

Հունիսի 13-ին «Հյուպատոսական տոնակատարությունների» բացման արարողության ելույթում Լիոնի քաղաքապետ-սենատոր Ժերար Կոլոմբը ողջունեց Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը, այնուհետև այցելեց հայկական տաղավար:

Նույն օրը` երեկոյան, «Հյուպատոսական տոնակատարությունների» շրջանակներում ներկա դեսպանների և հյուպատոսների պատվին Լիոնի քաղաքապետի կողմից տրվեց ընթրիք Լիոնի քաղաքապետարանում, որին մասնակցեցին նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար Վաներ Հարությունյանը:

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների համատեղ ջանքերով կազմակերպված հայկական տաղավարում հունիսի 14-15-ը շարունակվեցին հայկական մշակույթի, զբոսարջության, գրականության, գրքերի, հայկական խորհրդանիշերի ներկայացումը:

Երեք օր տևած միջոցառման ընթացքում հայկական տաղավարում այցելուներին ներկայացվեց Հայաստանի և Արցախի բնապատկերներով և տեսարժան վայրերով լուսանկարչական ցուցահանդես: Լիոնի կենտրոնական Բելքուղ հրապարակում հայկական ժողովրդական պարերով ելույթ ունեցավ «Նաիրի» պարային համույթը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: