• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայի Հանրապետությունում

07 հունիսի, 2014

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 4-ից 7-ը աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայի Հանրապետությունում՝ Կանանց համաշխարհային 24-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Նախարարը մասնակցեց գագաթաժողովի պաշտոնական բացման արարողությանը, նախարարական կլոր–սեղանին, որի ընթացքում քննարկվեցին տնտեսության զարգացման գործում կանանց դերի, փոքր և միջին բիզնեսում նրանց ներգրավվածության, կանանց զբաղվածության վերաբերյալ հարցեր: Նույն օրը նախարար Հ.Հակոբյանը մասնակցեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբյուսի, ապա Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի հետ հանդիպմանը։ Հաջորդ օրը՝ երեկոյան, նախարարը մասնակցեց Կանանց համաշխարհային 24-րդ գագաթաժողովի գալա մրցանակաբաշխության արարողությանը:

Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում նախարար Հ.Հակոբյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության աշխատակիցների հետ: Քննարկվեցին համայնքային խնդիրներ, նախարարը ուշադրություն հրավիրեց նախարարության ծրագրերին ֆրանսահայերի մասնակցությանը:

Նախարարը այցելեց նաև Սևրի Մխիթարյան միաբանության կենտրոն, որտեղ նախատեսված է 2015թ. բացել Ցեղասպանության հուշահամալիր: Նախարարը հանդիպում ունեցավ Հարություն վարդապետ Պզդիկյանի հետ և քննարկվեցին համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այնուհետ նախարարը այցելեց Ս.Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցի։ Նախարար Հ Հակոբյանը հանդիպեց Ս.Խաչ առաջնորդանիստ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի հետ և քննարկեց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները: Առաջնորդը հաստատեց կաթողիկե եկեղեցու պատրաստակամությունը՝ տեղափոխելու Զմմառի պատմամշակութային շարժական արժեքները Հայաստան, և առաջարկեց 2015թ. ապրիլի 24-ին Հայրենիքում հավաքել սփյուռքի բոլոր անվանի հայերին, իսկ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սփյուռքյան միջոցառումներն անցկացնել այդ տասնօրյակի ընթացքում:

Այցի վերջին օրը նախարարը հանդիպեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանի և Ցեղասպանության 100–ամյակի միջոցառումները համակարգող հանձնախմբի նախագահ Ալեքսի Գովչյանի հետ։ Երկու ժամից ավելի տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վ.Չիթեչյանը, մանրամասն քննարկվեցին առաջիկայում նախատեսված Ցեղասպանության 100–ամյակին նվիրված միջոցառումները, նրանց անցկացման ժամկետները, և Ֆրանսիայից բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր մասնակցությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: