• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայի քաղաքներում շարունակվում են Հայոց Ցեղասպանության 99-ամյակին նվիրված միջոցառումները

27 ապրիլի, 2014

Ապրիլի 26-27-ին Ֆրանսիայի մի քանի տասնյակ քաղաքներում շարունակվեցին Հայոց Ցեղասպանության 99-ամյակին նվիրված միջոցառումները:
Ապրիլի 26-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը Մեդոնի քաղաքապետ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվե Մարսելի հրավերով ներկա գտնվեց քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվող հարգանքի տուրքի արարողությանը:

Միջոցառմանը ներկա գտնվեցին Իլ դը Ֆրանս շրջանի պատգամավորներ, սենատորներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Մեդոնի բազմաթիվ բնակիչներ: Ներկաների կողմից Մեդոնի հայկական հուշակոթողի առջեւ զետեղվեցին ծաղկեպսակներ, հնչեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերը:

Նույն օրը Պլեսիս-Ռոբինսոն քաղաքի Ազատության պուրակում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն: Միջոցառման ընթացքում կատարվեց Երևանի Արաբկիր համայնքի կողմից Պլեսիս-Ռոբինսոնին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը քաղաքապետ Ֆիլիպ Պեմզեկի կողմից, որին մասնակցեցին տեղական ինքնակառավարման մարմինների, Երևանի Արաբկիր համայնքի, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ և հարյուրավոր հյուրեր:

Ապրիլի 27-ին Իսի-լե-Մուլինոյի հայկական եկեղեցում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագից հետո քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն ու հարյուրավոր ֆրանսահայեր Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Անդրե Սանտինիի, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի և Հայ առաքելական եկեղեցու ֆրանսահայ թեմի առաջնորդական տեղապահ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի գլխավորությամբ քայլերթ կատարեցին Իսի-լե-Մուլինո քաղաքի կենտրոնական փողոցներով դեպի քաղաքի հայկական հուշակոթող, որի մատույցներում տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողությունը:

Ապրիլի 26-27-ին Հայոց Ցեղասպանության 99-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Ռենսի, Անիեր-Սյուր-Սեն, Առնուվիլ, Սեվրան, Շավիյ, Վիեն, Շաս-սյուր-Ռոն, Առլ, Ավինյոն, Կաբրիես, Լե Պենն Միրաբո, Լ՛Իլ սյուր լա Սորգ, Մոնպելիեր, Բեզեկ-կապ-Սիզյուն, Գապ քաղաքներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: