• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

24 ապրիլի, 2014

Ապրիլի 24-ին Մարսելի Բոմոնի առաքելական եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ, որից հետո տեղի ունեցավ բազմահազարանոց քայլերթ դեպի Ապրիլ 24-ի հուշարձան` Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի, Բուշ Դյու Ռոն շրջանի Գլխավոր խորհրդի նախագահ, սենատոր Ժան Նոել Գերինիի, Մարսել Պրովանս Մետրոպոլի քաղաքային համայնքի նախագահ Գի Տեսիեի, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սըրմաքեշի և Մարսելի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ղեկավար կազմի գլխավորությամբ: Այնուհետև ծաղկեպսակներ զետեղվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Միջոցառումներին մասնակցեցին տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, խորհրդարանականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մշակութային, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ և հազարավոր ֆրանսահայեր։

Նույն օրը Լիոնի Հայ առաքելական եկեղեցում մատուցված սգո պատարագին հաջորդեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմամարդ հավաք Լիոնի Բելկուր հրապարակին հարող Հայոց ցեղասպանության հուշարձանի մատույցներում:

Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Ռոն-Ալպ շրջանային խորհրդի, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, տեղական մամուլի ներկայացուցիչներ, հազարավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Նիս, Գրենոբլ, Սեն-Շամոն, Վալանս, Սենտ-Էտիեն, Էքս-ան-Պրովանս, Բուկ Բել Էր, Կանն, Դրագինյան, Գարդան, Ռոքբրյուն սյուր Արժանս, Սեն-Ռաֆաել, Թուլոն, Բիարից, Բորդո, Կլերմոն-Ֆերան, Մոնտելիմար, Մոնպելյե, Ստրասբուրգ, Թուլուզ քաղաքներում: Ֆրանսիայի հարյուրավոր քաղաքներում ընթացող Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև ապրիլի 27-ը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: