• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի այցը Ռոն-Ալպ շրջան

26 փետրվարի, 2014
Ֆրանսիայում ՀՀ դեսպանի այցը Ռոն-Ալպ շրջան
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 25-26-ը տեղի ունեցավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի այցը Ռոն-Ալպ շրջան: Փետրվարի 25-ին ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը հյուպատոսությունում հյուրընկալեցին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարածաշրջանային բյուրոյի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող, Ռոն-Ալպի հայկական կազմակերպությունների գործունեության և 2015թ. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների կազմակերպչական հարցեր:

Նույն օրը դեսպան Չիտեչյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսի ուղեկցությամբ, հյուրընկալվեց Վալանսի քաղաքապետ Ալան Մորիսի կողմից: Վալանսի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Վալանսի հայ համայնքի ականավոր ներկայացուցիչ Անրի Սիրանյանին ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգևատրման արարողությունը: Ելույթներով հանդես եկան Վալանսի քաղաքապետը, դեսպանը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ:

Փետրվարի 26-ին տեղի ունեցավ դեսպանի հանդիպումը Ռոն-Ալպի հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի ղեկավար կազմի հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: