• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Մանուշյանի խմբի հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին Իսի-լե-Մուլինոյում և Փարիզի 20-րդ թաղամասում:

21 փետրվարի, 2014

Փետրվարի 21-ին Իսի-լե-Մուլինո քաղաքի Մանուշյան խմբի հրապարակում կայացավ Ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա գտնվեցին Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Իլ-դը-Ֆրանսի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և հարյուրավոր ֆրանսիացիներ:

Միջոցառմանը ներկա գտնվեց և ելույթով հանդես եկավ Մանուշյանի խմբի անդամ, 97-ամյա Արսեն Չաքըրյանը՝ պատմելով ներկաներին նացիստական ուժերի դեմ խմբի գործողությունների մասին իր հիշողությունները: Այնուհետև ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին Միսաք Մանուշյանի կիսանդրուն:

Նույն օրը Փարիզի 20-րդ թաղամասում կայացավ հավաք Միսաք Մանուշյանի որմնանկարի ներքո՝ Փարիզի երկու փոխքաղաքապետերի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանորդի, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների և ֆրանսահայ նախկին ռազմիկների միության անդամների ներկայությամբ: Միջոցառման հարյուրավոր մասնակիցները դրոշակակիրների ուղեկցությամբ քայլերթ կատարեցին դեպի Միսաք Մանուշյանի փողոց, որտեղ ելույթով հանդես եկավ Փարիզի 20-րդի թաղապետ տիկին Կալանդրան:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: