• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում անցկացվեցին հիշատակի միջոցառումներ:

16 փետրվարի, 2014

Փետրվարի 16-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց հիշատակի պատարագ` նվիրված ադրբեջանցի Սաֆարովի կողմից քնած ժամանակ սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի։ Հոգեւոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ։

Պատարագի ավարտից հետո մասնակիցները` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավար կազմի գլխավորությամբ, երթով ուղեվորվեցին դեպի Փարիզի Երեւանյան այգի, որտեղ
Կոմիտասի արձանի դիմաց տեղի ունեցավ Հայաստանի, Արցախի և ֆրանսահայերի անունից ծաղկեպսակների զետեղման արարողությունը:

Նույն օրն առավոտյան Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված սուրբ պատարագներ մատուցվեցին Ֆրանսիայի Մարսել, Լիոն և հայաշատ այլ քաղաքների հայ առաքելական եկեղեցիներում:

2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր գտնվում ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում։ Փետրվարի 19-ին՝ վաղ առավոտյան նույն ուսումնական ծրագրի մասնակից ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը սպանել է Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ՝ կացնով բազմաթիվ անգամներ հարվածելով վերջինիս դեմքին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: