• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Չիտեչյանը մասնակցեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի հանդիսավոր ընթրիքին

29 հունվարի, 2014

Հունվարի 29-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) առաջին հանդիսավոր ընթրիքը, որին խորհրդի համանախագահների հրավերով ներկա գտնվեց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը:

Ավանդական դառնալու միտում ունեցող ընթրիքին մասնակցեցին մի շարք պատվավոր հյուրեր, այդ թվում՝ Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիանն Տոբիրան, մեծն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, անվանի փիլիսոփա և հայասեր Բեռնար Անրի Լեվին, Փարիզի և շրջակայքի քաղաքային իշխանությունների ղեկավարներ, ֆրանսիացի պատգամավորներ, սենատորներ, հայկական ծագումով ֆրանսիացի երևելի անհատներ և ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ:

Ֆրանսիայի արդարադատության նախարարն իր ելույթում նախ անդրադարձավ վաղ ժամանակներից մինչև մեր օրերը հայ ժողովրդի պատմության հիշարժան դրվագներին, այնուհետև ընգծեց հայ-ֆրանսիական բարեկամության պատմական կարևորությունը և դրանում հայկական ծագումով ֆրանսիացիների մեծ դերն ու առաքելությունը՝ արժանանալով ներկաների երկարատև հոտընկայս ծափահարություններին:

Միջոցառման ընթացքում CCAF համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը՝ Բերնար Անրի Լեվիին հանձնեցին «CCAF Արիության շքանշանը»: CCAF Հայոց Ցեղասպանության 100-ամյակի ազգային հանձնաժողովը նախագահող Ալեքսի Գովցյանը հյուրերին ներկայացրեց հիշատակի միջոցառումների 2014-2015 թվականների ծրագիրը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: