• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսահայ անվանի աստղագետ Հակոբ Թերզանին Անանիա Շիրակացու մեդալի հանդիսավոր հանձնումը

20 հունվարի, 2014
Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսահայ անվանի աստղագետ Հակոբ Թերզանին Անանիա Շիրակացու մեդալի հանդիսավոր հանձնումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը ֆրանսահայ աստղագետ Հակոբ Թերզանին հանդիսավոր արարողությամբ հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վերջինիս շնորհված Անանիա Շիրակացու մեդալը:

Դեսպան Չիտեչյանը, շնորհավորելով պրոֆեսոր Թերզանին, հպարտությամբ ընդգծեց հայազգի գիտնականի բացահայտումների կարևորությունը աստղագիտության բնագավառում՝ բարձր գնահատելով վերջինիս մշտական կապը Մայր Հայրենիքի հետ և տասնամյակների մասնագիտական համագործակցությունը Բյուրականի աստղադիտարանի հետ:

Հակոբ Թերզանը, որը հանդիսանում է Փարիզի Գիտություններ ակադեմիայի լաուրեատ և «Ազգային արժանիքի ասպետ» շքանշանակիր, իր շնորհակալական խոսքում նշեց, որ միջնադարյան հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու անունը կրող պարգև ստանալը մեծ հպարտություն է իր համար:

Հակոբ Թերզանի բացահայտումների շարքում են 4430 աստղ, 11 գնդային աստղաբույլ, 158 միգամածություն և 124 գալակտիկա: Վերջինիս աշխատություններն ու կատարած բացահայտումները իրենց ուրույն տեղն ունեն ոչ միայն ֆրանսիական այլև համաշխարհային աստղագիտության զարգացման մեջ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: