• Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ

Փարիզում կայացավ աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան, Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը

12 դեկտեմբերի, 2013

Դեկտեմբերի 12-ին Փարիզի Intercontinental հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան, Արցախ. քրիստոնեության կղզյակ» տեսաձայնային նոր ալբոմի շնորհանդեսը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ. ՏՏ Գարեգին Բ-ի պատվավոր ներկայությամբ անցկացված միջոցառմանը՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի և մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հրավերով ներկա գտնվեց Փարիզի ողջ բարձրաշխարհիկ հասարակությունը։

Շնորհանդեսն իրենց մասնակցությամբ պատվեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, հայրուրավոր բարձրաստիճան հյուրեր Ֆրանսիայի քաղաքական, մշակութային, հասարակական եւ լրագրողական շրջանակներից, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայազգի գործարարներ և արվեստագետներ: Երեկոն վարում էր Ֆրանսիայի ամենասիրված արվեստի գործիչներից մեկը` Ստեֆան Բեռնը:

Հանդիսավոր ընթրիքի ընթացքում ցուցադրվեցին Մոնսերատ Կաբալյեի Հայաստան և Արցախ կատարած այցից դրվագներ և վերջինիս կատարմամբ՝ «Հայաստան, Արցախ. քրիստոնեության կղզյակ» տեսաձայնային ալբոմի մաս կազմող Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հիման վրա նկարահանած տեսահոլովակները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: