• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Փարիզում

08 դեկտեմբերի, 2013

Դեկտեմբերի 8-ին Փարիզի հեղինակավոր Salle Gaveau մեծ համերգասրահում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի բարձր հովանու ներքո տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված երեկո` "Շնորհակալություն Ֆրանսիա. Հայաստանը հիշում է" խորագրով:

Գյումրում ծնված և 1988թ. ավերիչ երկրաշարժի փլատակներում իր ծնողներին կորցրած օպերային երգիչ Մուրադ Ամիրխանյանի նախաձեռնությամբ նույն բեմում միավորվել էին կինոգործիչներ Սերժ Ավեդիկյանը և Լևոն Մինասյանը, օպերային երգչուհի Իզաբել Շարլը, ջութակահար Ռոբերտ Ստեփանյանը, թավջութակահար Դոմինիկ դե Վիլիենկուրը և դաշնակահար Աշոտ Խաչատրյանը:

Լեփ լեցուն դահլիճում ներկա էին Ֆրանսիայի տարբեր գերատեսչությունների և քաղաքային իշխանությունների, Արտաքին գործերի նախարարության ճգնաժամի խմբի, Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների վարչության, Քազաքացիական պաշտպանության Փարիզի վարչության, ֆրանսիական Կարմիր Խաչի, «Բժիշկներ Առանց Սահմաններ» և «Աշխարհի բժիշկներ» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև երկրաշարժից հետո մարդասիրական և բարեգործական գործունեություն ծավալած ֆրանսահայ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման բացման ելույթով հանդես եկավ դեսպան Չիտեչյանը` ընդգծելով հայ ժողովրդի երախտագիտության բարձր զգացումը միջազգային հանրության և հատկապես Ֆրանսիայի հանդեպ` երկրաշարժին հաջորդած լայնածավալ օգնության համար: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Սերժ Ավեդիկյանի և Լևոն Մինասյանի` Սպիտակի ավերիչ երկրաշարժի և դրա հետևանքների մասին պատմող "Lux Aeterna" և "Terra Emota" կարճամերտրաժ վավերագրական ֆիլմերը: Երեկոյի համերգային մասում երգիչներն ու երաժիշտները միմյանց հերթափոխելով կատարեցին Կոմիտասի, Սպենդիարյանի, Եկմալյանի և այլոց ստեղծագործությունները:

Ընդմիջման ընթացքում հուշ-երեկոյի ներկաները տեղափոխվեցին դեպի Salle Gaveau-ի ցուցասրահ, որտեղ կայացավ ֆրանսիացի լուսանկարիչներ Էլզա Ֆաբրեի և Գրեգորի Կոմբի ցուցահանդեսի բացումը` կոչված ներկայացնելու օր օրի վերափոխվող Գյումրին` իր ներկայիս բոլոր գույներով:

Նույն օրն առավոտյան Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագներ մատուցվեցին Փարիզի Սբ. Հովհանես-Մկրտիչ եկեղեցում և Ֆրանսիայի այլ քաղաքների հայ առաքելական եկեղեցիներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: