• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Վիգեն Չիտեչյանի ուղերձը Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 25-րդ տարելիցի կապակցությամբ

07 դեկտեմբերի, 2013

Հարգելի հայրենակիցներ,
Հարգելի ֆրանսիացի բարեկամներ,

Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից անցել է 25 տարի: Մեր երկիրն ապրեց խորը ողբերգություն, այդ աղետի հետևանքով զոհվեցին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, հարյուր հազարավորները մնացին անօթևան, ամբողջովին ավերվեցին քաղաքներ և գյուղեր:

Հայ ժողովուրդը, անշուշտ, չի մոռանա այդ ցավը, բայց միևնույն ժամանակ նա երբեք չի մոռանա ողջ աշխարհից օգնության հասած երկրների և մարդկանց աջակցությունն ու համերաշխությունը:

Այսօր մենք հիշում ենք փրկարաների առաջին խմբերին: Օգնության եկած այդ առաջին խմբերի մեջ անշուշտ կային մեր ֆրանսիացի բարեկամները և նրանց հետ առաջին շարքերում էին հայազգի մեր քույրերն ու եղբայրները: Նրանց արհեստավարժությունը տպավորիչ էր և մեծ հույս էր ներշնչում: Այդ աննախադեպ միջազգային համերաշխությունը մեզ մեծ ուժ տվեց:

25 տարի անց, մենք կրկին խոնարհվում ենք բոլոր այն անձանց և երկրների առջև, որոնք հայ ժողովրդին մենակ չթողեցին այդ փորձության մեջ:

25 տարի առաջ, միջազգային համերաշխությունն ու օգնությունը ոչ միայն եկան ամոքելու երկրաշարժի վերքերը, այլև, մեր ընկալմամբ՝ սատարելու ազատության և անկախության մեր պայքարին:

Այն ժամանակ ապրելով փակ համակարգում՝ մենք սկսել էինք բացվել դեպի արտաքին աշխարհ և մերձենալ մարդասիրության, ազատության և ժողովրդավարության բարձր արժեքներին, որոնք մենք լիարժեքորեն կիսում ենք:

Այսօր մենք ազատ և ժողովրդավար Հայաստանի կառուցման ճանապարհին ենք, մենք կառուցում ենք երկիր, որը կկարողանա ապահովել իր ժողովրդի խաղաղությունն ու բարգավաճումը, երկիր, որն իր տեղը կունենա ժողովուրդների մեծ ընտանիքում և իր ներդրումը կբերի համընդհանուր առաջընթացին:

Դա լավագույն ձևն է շնորհակալություն հայտնելու աշխարհի ժողովուրդներին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: Դա նաև լավագույն ձևն է հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: