• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայի Էվրի քաղաքում հարգանքի տուրք մատուցվեց Միսաք Մանուշյանին:

18 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 17-ին Էվրի քաղաքում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում նվիրված ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի և նրա համախոհ Ժոզեֆ Էպշտեյնի` նացիստական ուժերի կողմից ձերբակալման 70-րդ տարելիցին:

Էվրիի երկաթգծի կայարանի մերձակայքում Մանուշյանի ձերբակալման վայրում տեղի ունեցող միջոցառմանը ներկա գտնվեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդը, ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության բազմաթիվ անդամներ, ինչպես նաև Կիլիկիայի հայկական թագավորության արքայատոհմի ժառանգ Գի դը Լուզինյանը: Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի նախկին ռազմիկների հարցերով լիազոր նախարար Կադեր Արիֆը և Էվրիի քաղաքապետ Ֆրանսիս Շուան:

Այնուհետև հիշատակի միջոցառման շուրջ երկու հարյուր մասնակիցները, ֆրանսահայ նախկին ռազմիկների գլխավորությամբ, քայլերթով ուղևորվեցին դեպի Մանուշյանի խմբի ձերբակալման «Կարմիր ազդագրի» հոշակոթող, որտեղ ընթերցվեցին Մանուշյանի և Էպշտեյնի վերջին խոսքերը և ծաղկեպսակներ զետեղվեցին միջոցառման մասնակիցների կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: