• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի համաժողովի աշխատանքներին

15 նոյեմբերի, 2013

Փարիզի քաղաքապետ, Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (AIMF) նախագահ Բերտրան Դելանոեի հրավերով Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ասոցիացիայի 33-րդ գլխավոր համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցել են աշխարհի հիսուն երկրներից ժամանած ավելի քան հինգ հարյուր պատվիրակներ, ասոցիացիային անդամակցող քաղաքների քաղաքապետեր, տարածաշրջանային ղեկավարներ և պաշտոնատար այլ անձիք: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Բացման հանդիսավոր արարողությանը ելույթ են ունեցել նաև Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին և Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն: <<Ֆրանկաֆոն տեղական դերակատարները. նրանց գործողությունը՝ հօգուտ հասարակական և համերաշխ տնտեսության>> խորագրով համաժողովի քննարկումներն ընթանում են երեք՝ <<Խթանել սոցիալական և համերաշխ տնտեսությունը։ Տեղական իշխանությունների դերը>>, <<Աջակցություն բիզնեսի ստեղծման համար՝ ծառայություններ, ուսուցում, ֆինանսներ>> և<<Խթանել տարածքների համակարգումը և կայուն համագործակցության շրջանակները>> աշխատանքային խմբերում։

Համաժողովի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ասոցիացիայի անդամ մի շարք քաղաքների քաղաքապետերի և այլ պաշտոնյաների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: