• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Եվրոպայի Խորհդրում Հայաստանի նախագահությանը նվիրված դասական համերգ Փարիզում

09 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 8-ին Փարիզի Կորտո համերգասրահում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահությանը նվիրված դասական երաժշտության երեկո:

Երեկոյի ընթացքում երաժիշտներ Դավիթ Հարությունյանը, Լիզ Բերտոն և Միքայել Հախնազարյանը Հայաստանից ժամանած "Նաիրի" լարային քառյակի հետ միասին կատարեցին Շտրաուսի, Բրամսի և Մանսուրյանի ստեղծագործությունները:

Համերգի ավարտին, ընդառաջելով լեփ-լեցուն դահլիճի տևական հոտնկայս ծափահարություններին, երաժիշտները կատարեցին նաև Կոմիտասի "Ալ Այլուղս" հանճարեղ ստեղծագործությունը` ամբողջականացնելով ներկաների` համաշխարհային և հայկական դասականներից ստացած տպավորությունները:

Միջոցառումը, որը մեկ հարկի տակ էր միավորել ֆրանսիացի և հայ հարյուրավոր երաժշտասերների, նախաձեռնվել էր "Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության բարեկամներ" միության կողմից:

Համերգի հաջորդ օրը Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը տաղանդաշատ երաժիշտներին ընդունեց դեսպան Վիգեն Չիտեչյանը` շնորհավորելով վերջիններիս տպավորիչ ելույթի կապակցությամբ և մաղթելով նորանոր ստեղծագործական բարձրունքներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: