• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Արտգործնախարարն ընդունել է Մարսելի քաղաքապետին

26 հոկտեմբերի, 2013
Արտգործնախարարն ընդունել է Մարսելի քաղաքապետին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենին՝ առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլումի, փոխքաղաքապետ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Դոմինիկ Վլաստոյի, փոխքաղաքապետեր Մարի-Լուիզ Լոտայի և Դիդիե Պարաքյանի, Մարսելի 13¬-14 շրջանների թաղապետ Կարո Հովսեփյանի, քաղաքապետարանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ։

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի նկատմամբ, որը պայմանավորված է երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական ամուր կապերով և այսօր գոյություն ունեցող սերտ միջպետական համագործակցությամբ:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց հայ-ֆրանսիական բազմաբովանդակ համագործակցության զարգացումը` մասնավորապես ընդգծելով քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, ապակենտրոնացված փոխգործակցության ոլորտներում նշանակալի ձեռքբերումները:

Կողմերն անդրադարձան տաս օր առաջ Վալանսում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի արդյունքներին` նշելով, որ նման միջոցառումների պարբերականությունը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին:

Զրուցակիցները կարևորեցին նաև միջպետական հարաբերությունների զարգացման գործում ֆրանսահայ համայնքի կարևոր ներդրումը: Այս կապակցությամբ Ժան-Կլոդ Գոդենը ընդգծեց ֆրանսահայերի դերը Ֆրանսիայի և Մարսելի զարգացման գործում:

Էդվարդ Նալբանդյանն ու Ժան-Կլոդ Գոդենը, գոհունակություն հայտնելով Երևանի և Մարսելի միջև ակտիվ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծեցին, որ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը մեծապես նպաստում է ամենատարբեր բնագավառներում փոխգործակցության ընդլայնմանը և կապերի խորացմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: