• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայացավ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը

17 հոկտեմբերի, 2013

Հոկտեմբերի 15-17-ը Ֆրանսիայի Վանալս քաղաքում կայացավ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը, որին մասնակցելու նպատակով Ֆրանսիա էին ժամանել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մոտ երեք տասնյակից ավելի համայնքային և տարածքային իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանն ուղեկցեց հայկական պատվիրակությանը համաժողովի ողջ ընթացքում:

Հոկտեմբերի 15-ին հայկական պատվիրակությունը հյուրընկալվեց Լիոնի քաղաքապետարանում, որտեղ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպեցին Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնին: Այնուհետև Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդում տեղի ունեցավ հայկական պատվիրակության հանդիսավոր ընդունելությունը ռեգիոնի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանի կողմից, որի ընթացքում ստորագրվեծ համաձայնագիր Հայաստանի համայնքների միության և Ռոն Ալպ ռեգիոնի միջև համագործակցության մասին:

Նույն օրը հայկական պատվիրակությունը մեկնեց Վալանս, որտեղ հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ համաժողովի պաշտոնական բացումը` համաժողովը հյուրընկալող Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի կողմից: Համաժողովի ընթացքում անցկացվեց «Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացում. ներկայի եւ ապագայի խնդիրներ ու նպատակներ» թեմայով կլոր սեղան: Համաժողովի շրջանակներում կայացան նաև երկկողմ խորհրդակցություններ երկու երկրների` միմյանց հետ համագործակցող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների միջև, որոնց ընթացքում ձեռք բերվեցին բազմաթիվ նոր պայմանավորվածություններ:

Վալանսում կայացած համաժողովն իր ներկայությամբ պատվեց երկու երկրների բարեկամության խորհրդանիշ հանդիսացող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հայկական պատվիրակության անդամները, քաղաքապետ Ալան Մորիսի ուղեկցությամբ, այցելեցին նաև Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովն եզրափակվեց հոկտեմբերի 18-ին` հայկական պատվիրակության պատվին Փարիզի քաղաքապետարանի կազմակերպած ընդունելությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: