• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ

21 սեպտեմբերի, 2013

Այսօր սեպտեմբերի 21-ին, մենք տոնում ենք նորանկախ հազարամյա Հայաստանի 22-րդ տարեդարձը: Տարեդարձ, որը առիթ է հետադարձ հայացք ձգելու անցած` ոչ այնքան դյուրին 22 տարիներին:

Հիշենք թե ինչպես սկսեցինք, իրողությունները մեր երկրի ներսում և մեր հարևանությամբ.

 

  • Հայաստանը կիսով չափ ավերված էր ահավոր երկրաշարժի հետևանքով, որը նաև տասնյակ հազարավոր կյանքեր խլեց,
  • Խորհրդային Միությունը փլուզվել էր` դրան հետևած տնտեսական, ֆինանսական և սոցիալական հետևանքներով,
  • մեր մի հարևանը որոշել էր օգտվել խառնաշփոթ իրավիճակից` փորձելով իրենց հայրենիքից վտարել մեր քույրերին ու եղբայրներին և նրանց պարտադրեց լայնամասշտաբ պատերազմ,
  • մյուս հարևանը փակեց իր սահմանները` պարտադրելով շրջափակում,
  • երկիրն էներգետիկ խորը ճգնաժամի մեջ էր հայտնվել, որը, սննդի ու առաջին անհրաժեշտության իրերի պակասի հետ մեկտեղ, հավասարազոր էր գոյատևման համար ամենօրյա պայքարի:


Իրապես, Հայաստանն իր ճանապարհը սկսեց գոյատևման համար մեծ մարտահրավերով: Սակայն, այն փաստը, որ վերջապես իրականացել էր հայ ժողովրդի բազում սերունդների երազանքը, մեզ տվեց ուժ ու եռանդ` շարունակելու հայոց պետության ամրապնդման ճանապարհը:

Մեր ազգի խիզախության, տոկունության և ստեղծագործ ոգու շնորհիվ, մենք կարողացանք ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, վերակառուցել աղետի գոտին, հաղթահարել էներգետիկ ճգնաժամը, շատ բարդ պայմաններում վերագործարկեցինք ատոմակայանը և ստեղծեցինք էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, շարունակական շրջափակման պայմաններում գտանք մեր արտադրանքն արտահանելու ոչ ավանդական ուղիներ, զարգացրեցինք և կառուցեցինք ճանապարհային ցանցը ողջ երկրի տարածքով: Զուգահեռաբար մենք ապահովեցին մեր շուկայի ազատականացումը, սոցիալական և հասարակական կառույցների ժողովրդավարեցումը, ամրապնդեցինք իրավական պետությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, բոլոր այն արժեքները, որոնք մենք կիսում ենք բարի կամքի պետությունների և ժողովուրդների մեծ ընտանիքի հետ:

Այս ճանապարհին, բարեկամ երկրների, ինչպես Ֆրանսիան է, ինչպես նաև հայկական արմատներով մեր քույրերի և եղբայրների աջակցությունը շատ կարևոր էր մեզ համար;

Այսօր Հայաստանն անկախ է, բայց պայքարը դեռ չի ավարտվել: Ընդհակառակը, մենք թևակոխել ենք մեր ազգային նպատակների իրականացման նոր փուլ. դա մեր ազգի բարեկեցությունը, մեր պետության առաջընթացն ու զարգացումն ապահովելու նպատակն է:

Մեր գոյության հազարամյակների ընթացքում, հայկական պետականությունն ունեցել է տարբեր պատմական փուլեր, որոնցից յուրաքանչյուրը եզակի է իր պատմական միջավայրով և ապագայի տեսլականով: Նորանկախ Հայաստանի 22 տարիների ընթացքում, որը նույնպես բացառիկ ժամանակաշրջան է, մենք առաջ ենք շարժվում բավական բարդ պայմաններում, միգուցե ոչ այնքան արագ որքան կցանկանայինք, բայց այնուամենայնիվ` հաստատակամորեն և ճիշտ ուղությամբ` հանուն մեր ազգի բարեկեցության և մեր երկրի հարատևման:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: