• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Քրիստիան Տեր Ստեփանյանը ընտրվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անդամ երկրների տարածաշրջանային ցանցի փոխնախագահ

20 սեպտեմբերի, 2013
Քրիստիան Տեր Ստեփանյանը ընտրվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անդամ երկրների տարածաշրջանային ցանցի փոխնախագահ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Սեպտեմբերի 19-ից 20-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ Բուխարեստում տեղի ունեցավ կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի 6 անդամ երկրների (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն, Մոլդովա և Ռումինիա) ազգային համակարգողների հանդիպումը, որին ներկա էին Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Միհայլ Դոբրեն և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի կաբինետի ղեկավար Պյեր դե Կոկատրիքսը։

Հանդիպման արդյունքում որոշվեց ստեղծել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային ցանց, որի առաջնային նպատակներից է լինելու երկրների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման ապահովումը, ֆրանկոֆոնիայի հանդեպ տարածաշրջանի ակնկալիքների և ներդրումների ներկայացումը, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի զարգացմանը միտված նախաձեռնությունների խրախուսումը:

Հանդիպման մասնակիցների միաձայն որոշմամբ նորաստեղծ տարածաշրջանային ցանցի նախագահ և փոխնախագահ նշանակվեցին համապատասխանաբար Ֆրանկոֆոնիայի համար Ռումինիայի ազգային համակարգող Վիկտորիա Պոպեսկուն և Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստիան Տեր Ստեփանյանը :

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: