• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Չիտեչյանը մասնակցեց Ֆրանսիայի Ամիեն քաղաքում Գերման Ավագյանի «Born After Death» ցուցահանդեսի բացմանը

19 սեպտեմբերի, 2013
Դեսպան Չիտեչյանը մասնակցեց Ֆրանսիայի Ամիեն քաղաքում Գերման Ավագյանի «Born After Death» ցուցահանդեսի բացմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 19-ին Ֆրանսիայի Ամիեն քաղաքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հայ անվանի լուսանկարիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Գերման Ավագյանի ցուցահանդեսի բացումը:

Հայաստանի անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումների շարքում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված այս ցուցահանդեսը ներկայացնում է Գերման Ավագյանի հեղինակային «Born After Death» (Մահից հետո ծնվածներ) դիմանկարների շարքը, որի հերոսները Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված ազատամարտիկների զավակներն են` ծնված իրենց հայրերի մահվանից հետո:

Դեսպան Չիտեչյանն, իր խոսքում բարձր գնահատելով հեղինակի խաղաղության կոչի յուրօրինակ գաղափարը, նշեց, որ նման տպավորիչ եւ զգայացունց դիմանկարները դիտելով` անհնար է չգիտակցել պատերազմների ցավագին հետևանքը: Դեսպանը հիշեցրեց, որ Հերման Ավագյանի լուսանկարներում պատկերված այս պատանիները, Արցախյան ազատամարտում կորցնելով իրենց հայրերին, 1994թ. հրադադարից հետո դեռ շարունակում են ապրել «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» պայմաններում:

Դեսպանն ընդգծեց նաեւ, որ աշխարհի ցանկացած ծայրում գալիք սերունդների մասին մտածող յուրաքանչյուր ոք, նայելով լուսանկարներում պատկերված պատանիների հայացքներին, պարտավոր է ջանք չխնայել վերջիններիս լիակատար խաղաղություն պարգեւելու համար:

Միջոցառմանը ներկա էին նաեւ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, Ամիենի եւ շրջակայքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ եւ բազմաթիվ արվեստասերներ:

Գերման Ավագյանի "Born After Death" դիմանկարների շարքի ցուցադրությունը կշարունակվի Ամիենի Բրիկետրի մշակութային կենտրոնի ցուցասրահում մինչեւ հոկտեմբերի 6-ը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: