• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդիպեց ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին:

12 սեպտեմբերի, 2013
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդիպեց ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 12-ին Փարիզում տեղակայված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ նորանշանակ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր նշանակման հայտագիրը հանձնեց կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին:

Պարոն Դիուֆը, բարձր գնահատելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը, ողջունեց կազմակերպության հետ ՀՀ հարաբերությունների էլ առավել սերտացմանն ուղղված այս նշանակումը:

Հավատարմագրերի հանձմանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպան Տեր-Ստեփանյանը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը մտքեր փոխանակեցին Հայաստանի և ՖՄԿ հետագա ծրագրերի վերաբերյալ` գոհունակությամբ արձանագրելով Ֆրանկոֆոն երկրների ընտանիքի լիիրավ անդամ դառնալուն հաջորդած ՀՀ-ՖՄԿ հարաբերությունների զարգացումը: Կողմերը հատուկ ընդգծեցին Հայաստանի և ՖՄԿ միջև ստորագրված լեզվական ծրագրի իրականացումն ապահովելուն, ինչպես նաև Հայաստանյան բուհերի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև հաստատված հարաբերությունների սերտացմանն ուղղված քայլերի հաջողությունը և դրանք շարունակաբար ամրապնդելու կարևորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Ֆրանսիայի Նիս քաղաքում այս պահին ընթացող Ֆրանկոֆոնիայի խաղերին Հայաստանի պատվիրակության մասնակցությունն ու արդեն արձանագրած հաջողությունները :

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: