• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Նիսում Ֆրանկոֆոնիայի 7-րդ խաղերը:

07 սեպտեմբերի, 2013

Ս.թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի 7-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Հանդիսությունը իրենց ներկայությամբ պատվեցին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Լիբանանի, Կոտ դ'Իվուարի, Սենեգալի նախագահները, ինչպես նաև 29 կառավարությունների ղեկավարներ և նախարարներ:

Բեյրութում անցկացված ֆրանկոֆոնիայի 6-րդ խաղերից հետո առաջին անգամ Հայաստանը մասնակցում է այս միջոցառմանը` իբրև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ:

Հայաստանը Նիս է գործուղել ներկայանալի մի պատվիրակություն` բաղկացած սպորտի և մշակույթի բնագավառի ավելի քան 30 ներկայացուցիչներից:

Սպորտային և մշակութային ուղղվածություն ունեցող այս միջոցառումներին մասնակցում են աշխարհի 5 մայրցամաքների 54 երկրների պատվիրակներ, 2500 մասնակիցներ, որին հետևում են 200.000 հանդիսատես և 50 միլիոն հեռուստադիտող ամբողջ աշխարհում:

Միջոցառումների շրջանակներում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը հանդիպումներ ունեցավ Ֆրանսիայի ֆրանկոֆոնիայի հարցերով լիազոր նախարար տիկին Յամինա Բենգիգիի ու սպորտի և երիտասարդության հարցերով նախարար տիկին Վալերի Ֆուրներոնի հետ:

Վալերի Ֆուրներոնի հետ հանդիպման ընթացքում երկուստեք պատրաստակամություն է հայտնվել երկու երկրների միջև սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցություն զարգացնելու:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: