• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայկական և ֆրանսիական մասնագիտացված ուսումնական հաստատությունների ղեկավարների հանդիպում Փարիզում

24 մայիսի, 2013

Մայիսի 24-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի, Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի և Ֆրանսիական Լիցեի հոգաբարձունների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Ֆրանսիայում և Եվրոպայում մեծ հեղինակություն վայելող ինժիներական բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ղեկավարների և ճարտարապետաշինարարության ոլորտի խոշորագույն կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես հանդիպմանը մասնակցում Էին ENTPE-ի (Հանրային աշխատանքների պետական ազգային ինստիտուտ), ECL-ի (Լիոնի կենտրոնական համալսարան), HEI-ի (Ինժիներական բարձրագույն ինստիտուտ), EBTP-ի (Քաղաքացիական շինարարության ավագ դպրոց) տնօրենները:

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի ներկայությամբ կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայստանում ինժիներական կրթությանը զարկ տալու և արդյունաբերության և շինարարության ոլորտներում Ֆրանսիական փորձի ներդրման հեռանկարներին առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանն իր խոսքում խիստ կարևորելով Հայաստանում այս ոլորտի ռազմավարական նշանակությունը` իր աջակցությունը հայտնեց ASIFA-BTP-ի (Քաղաքացիական շինարարության ֆրանս-հայկական ինստիտուտի ստեղծման ու կայունության աջակցության ասոցիացիա) կողմից նախագծված ` Հայաստանում Ֆրանսիական Ինժիներական Ինստիտուտի ստեղծման ծրագրին:

Հանդիպման ավարտին ֆրանսիական և հայկական մի շարք հաստատությունների ղեկավարներ ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որով հաստատեցին իրենց ցանկությունը աջակցել Ինստիտուտի ստեղծմանը, կայացմանը և միջազգային ճանաչմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: