• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանի դրոշը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև

17 մայիսի, 2013

 Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Ստրասբուրգի քաղաքապետ Ռոնալդ Ռիեսը, Անդորրայի ԱԳ նախարար, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախորդ նախագահ Ժիլբերտ Սաբոյա Սունյեն և Ստրասբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Առաջիկա վեց ամիսներին Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև ծածանվելու են Ֆրանսիայի, Եվրախորհրդի և Հայաստանի դրոշները:

Ելույթ ունենալով դրոշի բարձրացման արարողությանը՝ Հայաստանի ԱԳ նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանն ասաց.
«800 միլիոն եվրոպացիների համար Ստրասբուրգը՝ Եվրոպայի խորհրդի նստավայրը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խորհրդանիշ է։ Իր մշակութային և ճարտարապետական ժառանգության բազմազանությամբ Ստրասբուրգն ինքնին մարմնավորում է եվրոպական բազմազանությունը:

Հայաստանի նախագահությունը հնարավորություն կընձեռի ստրասբուրգցիներին ծանոթանալու Հայաստանին և հայ մշակույթին՝ շնորհիվ այն միջոցառումների, որոնք մենք նախատեսում ենք համատեղ կազմակերպել Ստրասբուրգի քաղաքապետարանի հետ»:

Եզրափակելով խոսքը նախարար Նալբանդյանը նշեց, որ ժողովուրդների և պետությունների պատմության մեջ կան պահեր, որոնք ընդմիշտ մնում են բազում սերունդների հիշողության մեջ։ Այս օրը՝ 2013թ. մայիսի 16-ը, կդառնա Հայաստանի համար այդպիսիներից է։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: