• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Իսի-լե-Մուլինո և Կլամար քաղաքներում

29 ապրիլի, 2013

Ապրիլի 28-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը մասնակցեց Փարիզի մերձակա Իսի-լե-Մուլինո և Կլամար քաղաքներում Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Իսի-լե-Մուլինոյի հայկական եկեղեցում մատուցվեց պատարգ, որի ավարտին քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն ու հարյուրավոր ֆրանսահայեր դեսպան Չիտեչյանի, քաղաքապետ Անդրե Սանտինիի, շրջանը ներկայացնող սենատորների և պատգամավորների գլխավորությամբ և ֆրանսահայ նախկին ռազմիկների միության դրոշակակիրների ուղեկցությամբ քայլերթ կատարեցին Իսի-լե-Մուլինո քաղաքի կենտրոնական փողոցներով դեպի քաղաքի հայկական հուշակոթող, որի մատույցներում տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողությունը:

Արարողության ընթացքում հայ եկեղեցիների հոգևոր այրերը աղոթք հնչեցրեցին, իսկ այնուհետ ելույթներ ունեցան ՀՀ դեսպանը, Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետը և ֆրանսահայ երիտասարդական կառույցների ներկայացուցիչները: Երիտասարդներն իրենց խոսքում վստահեցրեցին, որ նոր սերունդն ավելի քան վճռական է տրամադրված Հայոց Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարին:

Ֆրանսիայ ԱԺ պատգամավոր և Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, ընդգծելով Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացման կարևորությունը, նշեց, որ անընդունելի է, որ Ֆրանսիայում լինի քաղաքացիների մի խումբ ում հիշողությունը վիրավորելը կարող է անպատիժ մնալ:

Նույն օրը հիշատակի միջոցառում անցկացվեց Կլամար քաղաքի հայկական խաչքարի մոտ, ծաղկեպսակների զետեղման արարողությանը հաջորդեցին ՀՀ դեսպանի և Կլամարի քաղաքապետ, սենատոր Ֆիլիպ Կալտենբախի ելույթները: Ֆրանսիայի Սենատի անդամը, որը նաև Սենատում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է, վերահաստատելով իր բարեկամությունը հայ ժողովրդի հանդեպ, համոզմունք հայտնեց, որ Ֆրանսիայի Նախագահի խոստման համաձայն` Հայոց Ցեղասպանության ժխտողականության դեմ օրենսդրական պայքարը հաջողությամբ պետք է պսակվի մոտ ապագայում:

Ապրիլի 27-28-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները անցկացվեցին նաև Պլեսի-Ռոբինսոն, Առնուվիլ, Անտոնի, Շավիլ, Սեվրան, Շաս-սյուր-Ռոն, Մեյզիո, Վիեն, Արլ, Ավինյոն, Իլ սյուր լա Սորգ, Լե Պեն Միրաբո, Վիտրոլ, Լիոն, Կաբրի-Կալա, Մոնպելիե և Դեսին քաղաքներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: