• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Նախարար Նալբանդյանն ընդունեց ֆրանսիացի պատգամավորներին

27 ապրիլի, 2013
Նախարար Նալբանդյանն ընդունեց ֆրանսիացի պատգամավորներին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսյեին եւ Վալերի Բուայեին:

Ողջունելով հյուրերին նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի խորհրդարանականների ներդրումը հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։ Նախարարը երախտագիտություն հայտնեց Վալերի Բուայեին՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանն ուղղված ջանքների համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ֆրանսիացի պատգամավորները վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության առավել սերտացման եւ ընդլայնման
ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկեցին հայ-ֆրանսիական բարձր մակարդակի առանձնաշնորհյալ հարաբերությունների՝ հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Այդ համատեքստում կարեւորվեց միջխորհրդանական համագործակցությունը որպես երկկողմ կապերը խթանելու կարեւոր միջոց եւ անդրադարձ կատարվեց խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը:

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: