• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են Ֆրանսիայի քաղաքներում

26 ապրիլի, 2013
Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են Ֆրանսիայի քաղաքներում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ֆրանսիայի քաղաքներում տեղական իշխանությունների և ֆրանսահայ կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ` նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ին Լիոնում անցկացվեց հիշատակի քայլերթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր, որն ավարտվեց քաղաքի հրապարակում տեղի ունեցած հավաքով: Հավաքի ընթացքում ելույթ ունեցավ Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոնը, ինչպես նաև Ռոն-Ալպի շրջանային խորհրդի և Ռոնի ընդհանուր խորհրդի ներկայացուցիչները:

Ռենսի քաղաքի Հայկական խաչմերուկում տեղի ունեցավ քաղաքապետ Էրիկ Ռաուլի մասնակցությամբ հավաք, որին մասնակցեցին քաղաքային իշխանության, հայկական կառույցների անդամներ և բազմաթիվ ֆրանսահայ ընտանիքներ:

Բիարից քաղաքի Նահատակների հուշարձանի մատույցներում քաղաքապետ Դիդյե Բորոտրայի մասնակցությամբ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում, որի ընթացքում զետեղվեցին ծաղկեպսակներ և ելությներ հնչեցին քաղաքային իշխանությունների և ֆրանսահայ կառույցների ներկայացուցիչների կողմից:


Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Վալանս, Նիս, Թուլուզ, Գրենոբլ, Տուլոն, Մոնպելիե, Սեն-Ռաֆաել, Ավինյան, Արլ, Լե Պեն Միրաբո, Վո-ան-Վելեն, Լա Սիոտա, Գարդան, Շարվիյո, Սենտ-Էթիեն, Դրագինյան, Բուկ Բել Էր, Սեն-Շամոն, Էքս-ան-Պրովանս, Ռոման քաղաքներում, որոնց մասնակցել են ֆրանսիացի պետական այրեր, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ և ծագումով հայ բազմաթիվ ֆրանսիացիներ:

Ապրիլի 25-ին և 26-ին հիշատակի միջոցառումները շարունակվել են Անյեր-սյուր-Սեն, Շարանտոն, Լիվրի-Գարգան, Տրե քաղաքներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: