• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Մարսելում

25 ապրիլի, 2013

Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող կոմիտեն (CCAF-SUD) ապրիլի 18-ից 24-ը կազմակերպել էին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ։

Ապրիլի 18-ին Բուշ-դյու-Ռոնի Գլխավոր Խորհդի արխիվների սրահում տեղի ունեցած արարողությամբ մեկնարկեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառուների շարքը, որին ներկա էին Ֆրանսիայի հասարակական-քաղաքական շրջանակների, տեղական ինքնակառավարման մարմինների և հայ համայնքի մոտ 200 ներկայացուցիչներ:

Ապրիլի 22-ին Մարսելի Ֆարո պալատում /Palais de Pharo/ Մարսել-Պրովանս-Մետրոպոլ քաղաքային համայնքի ղեկավար Օժեն Կազելիի կողմից կազմակերպվել էր հիշատակի երեկո` «Ժխտել հանցագործությունը` նշանակում է սպանել երկրորդ անգամ» խորագրով: Ելույթներով հանդես եկան Օժեն Կազելին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող կոմիտեի /CCAF-SUD/ ղեկավար Էլիան Կազանջյանը:

Ապրիլի 23-ի երեկոյան տեղի ունեցավ ջահերով երթ: Երթի մասնակիցները` մոտ 300 հոգի ցեղասպանությունը դատապարտող կոչերով պաստառներով քայլերթ կատարեցին Մարսելի կենտրոնական Լա Կանեբիեր փողոցով` իջնելով Վիո Պորտ (Vieux Port) նավահանգիստ: Տեղի ունեցավ մոմավառություն: Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախմբի կատարմամբ հնչեցին հոգևոր մեղեդիներ:

Ապրիլի 24-ի միջոցառումները մեկնարկեցին առավոտյան Մարսելի Բոմոնի Հայ առաքելական եկեղեցում մատուցված պատարագով: Այնուհետև տեղի ունեցավ քայլերթ դեպի Բոմոնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ համայնքային կազմակերպությունների ղեկավարների և տեղական ընտրյալների կողմից դրվեցին ծաղկեպսակներ, մատուցվեց հոգևոր ծես, Սահակ-Մեսրոպ երգչախմբի կատարմամբ հնչեցին հոգևոր մեղեդիներ: Ծաղկեպսակ դրվեց նաև Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսի կողմից:

Երեկոյան տեղի ունեցավ բողոքի ցույց Մարսելում Թուրքիայի գլխավոր հյուպատոսութան առջև: Միջոցառմանը ներկա էին և ելույթներ ունեցան Մարսել-Պրովանս-Մետրոպոլ քաղաքային համայնքի ղեկավար Օժեն Կազելին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող կոմիտեի (CCAF-SUD) ղեկավար Էլիան Կազանջյանը և խոսնակ Տիգրան Հարունյանը, պատգամավորներ Անրի Ջիբրայելը և Դոմինիկ Տիանը, Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանը: Միջոցառումները եզրափակվեցին երեկոյան Մարսելի Սբ. Սահակ-Մեսրոպ Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցված էկումենիկ աղոթքով:

Ապրիլի 24-ին Էքս-ան-Պրովանսում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր հուշակոթողի բացման հանդիսավոր արարողություն: Էքս-ան-Պրովանսի քաղաքապետ Մարիզ Ժոասեն Մազինին հանդես եկավ ելույթով: Ներկա էին Բուշ-դյու-Ռոնի սենատոր Սոֆի Ժուասենը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: