• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված բազմամարդ հանրահավաք Փարիզում:

24 ապրիլի, 2013

Ապրիլի 24-ի երեկոյան Փարիզում` Կոմիտասի հուշարձանի մոտ կայացավ բազմամարդ հավաք` նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Վենսան Պեյոնը, ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ և հազարավոր ֆրանսահայեր:

Հայաստանի և Ֆրանսիայի դրոշներով հոծ բազմության առջև իր ելույթում նախարար Վենսան Պեյոնը վերահաստատեց Ֆրանսիայի նախագահի խոստման համաձայն Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու նպատակով բոլոր սահմանադրաիրավական միջոցները ձեռնարկելու հարցում Ֆրանսիայի կառավարության հանձնառությունը: «Հայաստանի զավակները, որ դարձել են Ֆրանսիայի զավակներ, հարստացրել են Ֆրանսիան իրենց աշխատանքով և հանճարով: Նրանց հիշողությունը նաև մեր բոլորինս է և մենք պետք է ապահովենք այդ հիշողության փոխանցումը գալիք սերունդներին, ինչում մեծ դեր ունի դպրոցն ու կրթական համակարգը», ընդգծեց նախարարը:

Ֆրանսիայի Հանրապետական գվարդիայի զինվորական պատիվների եւ Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգերի ուղեկցությամբ նախարար Պեյոնը Ֆրանսիայի Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ զետեղեց Կոմիտասի հուշարձանին։

Այնուհետև հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցները Հայոց Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի կոչերով քայլերթ անցկացրեցին Փարիզի Էլիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: