• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ոգեկոչման հոգևոր արարողություն Սեն-Դընի Տաճարում

07 ապրիլի, 2013

Ապրիլի 7-ին Ֆրանսիայի հայկական ինստիտուտի (Institut arménien de France) նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի եւ Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան Կայսրությունում բնաջնջման քաղաքականության թիրախ դարձած քրիստոնյա ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեւոր արարողություն: Սա նման ձեւաչափով առաջին միջոցառումն էր, որը միավորել էր նախորդ դարասկզբի ջարդերից մազապուրծ եղած եւ Ֆրանսիայում հաստատված քրիստոնյա ժողովուրդների սերունդների ներկայացուցիչներին:

Ոգեկոչման արարողությանը ներկա էին Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, Լուսինյան տոհմի, ինչպես նաեւ հայ, հույն եւ ասորի համայնքների ներկայացուցիչներ:

Սեն Դընիի կաթոլիկ տաճարում ելույթներ ունեցան հայ, ասորի, հույն համայնքների ներկայացուցիչները, որոնք եւս մեկ անգամ դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը եւ քրիստոնյա այլ ժողովուրդների դեմ իրականացված ջարդերը, ինչպես նաեւ կարեւորեցին համատեղ ջանքերը՝ ուղղված ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգության պահպանությանը: Այնուհետեւ արեւելյան քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչները հնչեցրեցին հայերեն, հունարեն, արամերեն եւ սիրիերեն աղոթքներ:

Միջոցառման ավարտին մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց վերջին արքա Լեւոն Զ Լուսինյանին, որի տապանաքարը գտնվում է Սեն Դընի տաճարում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: