• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում ԵԿՄ եւ Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության համատեղ միջոցառում` նվիրված Արցախի ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին

27 մարտի, 2013
Ֆրանսիայում ԵԿՄ եւ Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության համատեղ միջոցառում` նվիրված Արցախի ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 27-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում` Երկրապահ Կամավորականների Միություն նախագահ Մանվել Գրիգորյանի պատվավոր ներկայությամբ տեղի ունեցավ ԵԿՄ և Ֆրանսահայ Նախկին Ռազմիկների Միության (ANACRA) համատեղ միջոցառումը` նվիրված Արցախի ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին:

Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը` կարևորելով ֆրանսահայերի մեծ ներդրումը Արցախյան շարժման մեջ և շնորհավորելով երկու միությունների ղեկավարներին համագործակցության հիմքերը դնելու կապակցությամբ: Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Սրբազան Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի օրհնության խոսքից հետո ելույթներով հանդես եկան ԵԿՄ և Ֆրանսահայ Նախկին Ռազմիկների Միության ներկայացուցիչները:

Այնուհետև կայացավ ԵԿՄ մեդալների և պատվոգրերի շնորհման արարողությունը, որի ընթացքում պարգևատրվեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, Ֆրանսիայի Թեմակալ առաջնորդը, Արցախի ազատագրմանը մասնակցած ԵԿՄ անդամներ, ֆրանսահայ բժիշկներ, լրագրողներ և շարժման տարիներին Արցախի ժողովրդին իրենց աջակցությունը ցուցաբերած այլ անհատներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: