• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանի մասնակցությամբ միջոցառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ դահլիճում

18 մարտի, 2013
Հայաստանի մասնակցությամբ միջոցառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ դահլիճում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 18-ին Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ դահլիճում կազմակերպության ֆրանկոֆոն երկրների խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում Հայաստանը, Լիտվան եւ Բուլղարիան ներկայացրեցին Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված իրենց ազգային մշակութային արժեքները:

Հայաստանը ներկայացրեց հայտնի ֆրանսահայ երաժիշտ, դուդուկահար Լեւոն Մինասյանը, որի անզուգական կատարումը հարյուրավոր օտարերկրյա ունկնդիրների ներկայությամբ եւս մեկ անգամ ընդգծեց` 2008թ. ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցված հայկական երաժշտական գործիքի համամարդկային արժեքն ու յուրօրինակությունը:

Համերգը, որին ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ եւ այլ երաժշտասերներ, անցկացվեց ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում եւ նվիրված էր Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Կոնվենցիայի 10-ամյակին:

Իրենց Ելույթներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Բոկովան եւ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը ողջունեցին հայ, բուլղար եւ լիտվացի արտիստներին` ընդգծելով քաղաքակիրթ ազգերի ներդրումը մշակութային երկխոսության միջոցով ազգերի միջեւ հանդուրժողականության ամրապնդման գործում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: